Պակիստանի զինվորականները 28 գրոհային են ոչնչացրել
Պակիստանի զինվորականները առնվազն 24 գրոհային են սպանել երկրի հյուսիսարևմտյան հատվածում, տեղեկացնում է Իրանի Press TV հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել Խայբեր նահանգի Մալաքել և Դաբորի բնակավայրերում որը գտնվում է մայրաքաղաք Իսլամաբադից 140կմ դեպի արևմուտք:
Անվտանգության ուժերը ընդհարումների հետևանքով սպանել են 17 գրոհային ևս 7 գրոհային սպանվել է զինվորականների կողմից:
Նշենք, որ 2009թ.-ից մինչ օրս, երբ Պակիստանը միացավ ԱՄՆ-ի հետ կնքված «պատերազմ ընդդեմ ահաբեկչության» դաշինքին, երկրում տարբեր ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 35 հազ մարդ:









