Ամերիկյան երեք նահանգներում առաջատարը Միթ Ռոմնին է

09:09 • 07.03.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցության մարտի 6-ի ներկուսակցական ընտրություններում (փրայմերիզ), որոնք ամերիկյան մամուլը բնորոշում է որպես «սուպեր երեքշաբթիի», տասը նահանգներից առնվազն երեքում հաղթանական է տարել Միթ Ռոմնին: Նա առաջատարն է Վիրջինիայում, Վերմոնտում և Մասաչուսեթսում:

CNN-ի հաղորդմամբ` Վիրջինիայում Ռոմնին հավաքել է ձայների 59 %-ը` 18 %-ով առաջ անցնելով Ռոն Պոլից: Վերմոնտում, նախնական արդյունքների համաձայն, Ռոմնին ստացել է ձայների 40 %-ը, իսկ Մասաչուսեթսում` 72 %-ը` 60 %-ով առաջ անցնելով Ռիկ Սանտորումից:

Միաժամանակ, Սանտորումը հաղթանակ է տանում Օկլահոմա և Թենեսի նահանգներում: Օկլահոմայում նա ստացել է ձայների 34 %-ը` 7 %-ով առաջ անցնելով Նյուտ Գինգրիչից, իսկ Թենեսիում, ըստ նախնական արդյունքների, նա հավաքել է ձայների 40%-ը` 12 %-ով առաջ անցնելով Ռոմնիից:

Ամերիկյան մեկ այլ` Ջորջիա նահանգում առաջատարն է Գինգրիչը`49 %, Ռոմնին այս նահանգւոմ ստացել է 23 %:
Այժմ քվեարկությունները շարունակվում են Այդահո և Ալյասկա նահանգներում:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Միացյալ Նահանգներում հանրապետականները պատրաստվում էին այսպես կոչված «սուպեր երեքշաբթիին». նախագահի թեկնածության հանրապետական հավակնորդների ընտրություններն անցկացվում են միանգամից տասը նահանգում: