Ազատության պողոտայում «Նիսսան Ալտիման» վրաերթի է ենթարկել մի երիտասարդի

12:12 • 07.03.12

Մարտի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի երիտասարդի։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վարորդն իր մեքենայով երիտասարդին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: