Սարկոզին կհանդիպի Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր կընդունի Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, Սահմանադրական խորհրդի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելուց մեկ շաբաթ անց, գրում է Nouvelle d’Armenie-ն: Հանդիպումը կկայանա Ելիսեյան պալատում:
Խորհրդարանը հունվարի 23-ին ընդունել էր Վալերի Բուայեի առաջադրած նախագիծը, համաձայն որի, ցեղասպանությունը հանրորեն ժխտող յուրաքանչյուր ոք կդատապարտվեր մեկ տարվա ազատազրկման և 45 հազ. եվրո տուգանքի:
Սահմանադրական խորհրդում պատգամավորների կողմից բողոքարկված նախագիծը աջակցություն ստացավ Նիկոլա Սարկոզիի կողմից, ով դեռևս 2007 թ.-ից սկսած հայկական համայնքին խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:
Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել էր 2001 թ.-ի օրենքի համաձայն, սակայն Սահմանադրական խորհուրդը վճռեց, որ «օրենսդրությունը հակասահմանդրական հարված է հասցնում խոսքի և հաղորդակցության ազատությանը»:
Միաժամանակ, ՍԽ-ի որոշումից հետո, Ֆրանսիայի նախագահը միանգամից ձեռնամուխ է եղել, որ կառավարությունը ևս մեկ օրինագիծ առաջադրի:
Կառավարությունն էլ նշել է, որ այն չի կարող քննվել խորհրդարանական ներկայիս շրջանի ավարտից հետո և այն կվերադարձվի օրենսդիր մարմնին մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:









