Հայաստանի ԱԺ ընտրությունները Ռուսաստանի համար այդքան էլ հետաքրիր չեն. Ստեփան Գրիգորյան
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանի համար այդքան էլ հետաքրիր չի համարում: Այդ կարծիքը նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինեն նախագահական ընտրությունները: Չնայած շատ ակտիվ չեն ներքաշվի այդ գործընթացների մեջ` հասկանալով, որ ով էլ ընտրվի, պետք է ակտիվ աշխատի Ռուսաստանի հետ»,-նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը խոսեց նաև Ռուսաստանում հասարակության՝ Պուտինի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունների պատճառների վերաբերյալ։
Նա կարծում է, որ այսօր Պուտինից հասարակության դժգոհությունը պայմանավորված է երեք գործոններով, որոնք դեռ առկա չէին հասարակության մեջ այն ժամանակ, երբ Պուտինը առաջին անգամ էր ընտրվում: Առաջին` եթե 2000 թվականին հասարակությունը կայուն պետության կարիք ուներ և Պուտինը հենց նմանատիպ կարգախոսներով էր առաջնորդվում, ապա այսօր Ռուսաստանը կայունցել է: Երկրորդ` մինչ Պուտինի ընտրվելը գազի և նավթի գները այդքան բարձր չէին, այնինչ ընտրվելուց հետո դրանք թռիչքաձև բարձրացան: Երրորդ գործոնն այն է, որ հասարակությունը դեռ զարգացած ու ակտիվ չէր այն ժամանակ:
Քաղաքագետի գնահատմամբ` երկրում կտրուկ բարձրացել է կոռուպցիայի մակարդակը և հասարակությունը ադմինիստրատիվ և քաղաքական բարեփոխումների է սպասում:
«Այսօր Ռուսաստանի հասարակությւնը ավելի ակտիվ է և պարզվեց, որ առաջ է քաշում լեգիտիմության խնդիր: Նախկինում ընտրությունների խախտումները այդպիսի բաղոք չէին առաջացնում»,- նկատեց բանախոսը:
Քաղաղաքագետը փորձեց կանխատեսել նաև, թե հետընտրական շրջանում ինչ ճանապարհով կզարգանան իրադարձությունները Ռուսաստանում: Նրա կարծիքով Պուտինը կփորձի սահմանափակել ընդդիմության իրավունքները: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա ըստ նրա՝ Ռուսաստանում կուժեղանա հակաամերիկյան քարոզչությունը: Ռուսաստանը կփորձի նաև ուժեղացնել իր ճնշումները հետխորհրդային տարածքում` ցույց տալով, որ հենց այստեղ են նրա շահերը:









