Աշխատանքից ազատված ամերիկացի ուսուցիչը կրակել է տնօրենին ու ինքնասպան եղել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկի ուսուցիչն ինքնաձիգից կրակել է տնօրենի վրա ու ինքնասպան եղել: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով ոստիկանների, դեպքից ժամեր առաջ կին տնօրենն աշխատանքից ազատել էր 28-ամյա ուսուցիչ Շեյն Շումերտին, ով որոշել է հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Չարագործը զենքը պահել է կիթառի համար նախատեսված պատյանում: Մտնելով տնօրենի սենյակ` նա հանել է այն ու մի քանի անգամ կրակել:
Կրակոցներից դպրոցի սաներն ու այլ աշխատակիցներ չեն տուժել: Միացյալ Նահանգների դպրոցներում նման միջադեպերը հաճախակի բնույթ են կրում:









