Նոր սկանդալ ռուս իրավապահների շուրջ. ՃՈ աշխատակիցները ծեծել են ավտոառևանգողին (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են Տոմսկի ճանապարհային ոստիկանները շրջապատում մի ավտոառևանգողի ու ծեծի ենթարկում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, Տոմսկի գինովցած բնակիչը լույս երեքշաբթի գիշերն առևանգել է ИЖ-21251 մեքենա: Նրան բռնելու գործողությանը մասնակցել է ոստիկանական չորս մեքենա: Ի դեպ, երիտասարդը վնասել է իրավապահների ավտոմեքենաներից մեկը:
Ոստիկանների կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու տեսագրությունն արել է ականատեսներից մեկն ու անմիջապես տեղադրել համացանցում:
«Տարվում է ծառայողական քննություն, որի արդյունքներով էլ գնահատական կտրվի ՃՈ աշխատակիցների գործողություններին»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:









