81-ամյա ամերիկուհին 336 մլն դոլար է շահել

10:09 • 07.03.12

81-ամյա ամերիկուհին, որի անունն ու գտնվելու վայրը հասկանալի պատճառներով չի նշվում, ամերիկյան հայտնի PowerBall վիճակախաղի ժամանակ շահել է 336.4 մլն դոլար, տեղեկացնում է Yahoo News կայքը:

Ինչպես նշել են վիճակախաղի կազմակերպիչները` սա PowerBall-ի պատմության մեջ մեծությամբ երրորդ շահումն էր:

«Ես իսկապես երջանիկ եմ, հպարտ եմ, որ իմ ընտանիքին այսքան ուրախություն պարգևեցի»,- ասել է թոշակառու կինը: