Ճապոնական կենդանաբանական այգուց փախած արջերը 2 կնոջ են հոշոտել
Ճապոնիայի Ակիտա նահանգի Խատամանտա կենդանաբանական այգուց փախած արջերը երկու կնոջ են սպանել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Նշվում է, որ ավելի վաղ այգին փակվել էր, քանի որ արջերից մեկի զոհ էր դարձել այգու աշխատակիցներից մեկը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` որսորդներին հաջողվել է սպանել մի քանի արջի, սակայն այգում բնակվող 38 արջերից քանիսն են ազատության մեջ դեռ հայտնի չէ:
Ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին դուրս չգալ բնակարաններից:









