Իրանցի դիվանագետին Բրազիլիայում մեղադրում են անչափահասներին «անպարկեշտ» կպչելու մեջ

11:36 • 20.04.12

Բրազիլիայի իշխանությունները բացատրություն են պահանջելու Իրանից՝ կապված իրանցի դիվանագետի հետ, ով մեղադրվում է մայրաքաղաք Բրազիլիայի լողավազաններից մեկում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Ոստիկանությունը հարցաքննել է իրանցի պաշտոնյային, քանի որ աղջիկների ծնողները բողոք են ներկայացրել նրա դեմ: Սակայն դիվանագետը ազատ է արձակվել՝ օգտվելով է իր դիվանագիտական անձեռնամխելիությունից:

 

Բրազիլիայում Իրանի դեսպանությունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ դա «մշակութային թյուրիմացության» արդյունք է:

 

Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիո Պատրիոտան միջադեպը «շատ անհանգստացնող» է որակել:

 

Նշենք, որ իրանցի դիվանագետը մեղադրվել է 9-15 տարեկան «աղջիկներին անպարկեշտ կպչելու» համար:

 

Ծնողներից մեկը պատմել է, որ ականատեսները լինչի դատաստան են գրեթե տեսել, սակայն անվտանգության աշխատակիցները «փրկել» են իրանցուն: 

 

«Մարդիկ ուզում էին սպանել նրան», - ասել է նա: