Բաշկիր որսորդը եղբորը դրել է խլահավի տեղ ու սպանել նրան

11:40 • 20.04.12

Բաշկորտոստանի Հանրապետության Զիանչուրինի շրջանում որսի ժամանակ 41-ամյա որսորդ Ֆլյուր Կարաչուրինը մեծ հեռավորության վրա իր եղբորը դնելով խլահավի տեղ` կրակել է նրա վրա, հայտնում է Life News-ը:



Ստացած վնասվածքից տղամարդը տեղում զոհվել է:

 

Փաստով հարուցվել է քրեական գործ` «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: