Դավութօղլուն և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը
Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների արտգործնախարարների համաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով և տեղեկացրել, որ ի թիվս այլ հարցերի խոսել են նաև ԼՂ հակամարտության մասին:
«Այսօր խոսեցինք Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերից: Մեր տեսակետներն այս հարցում միշտ համընկնում են: Այսօրվա հանդիպումը ևս արդյունավետ էր»,- ասել է Մամեդյարովը:
Դավութօղլուն նաև տեղեկացրել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է նաև Սիրիայի հարցից` մասնավորապես Քոֆի Անանի ծրագրից:
«Ինչպես գիտեք Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ յուրահատուկ են»,- ասել է Դավութօղլուն:









