Չարենցավանում ԿԳՆ–ին պատկանող շենքը մասնակի փլուզվել է. բնակիչներին կվերաբնակեցնեն
Ապրիլի 19-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 15 շենքի մասնակի փլուզման մասին:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են ՀՀ ԿԳՆ-ին պատկանող 4-րդ կարգի վթարայնության շենքի հենասյան երեսպատման տուֆե սալիկները` 3 քմ մակերեսով:
Դեպքի վայրում են գտնվել նաև Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Չարենցավանի քաղաքապետարանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին:









