Վրաստանում պետական աշխատողները կգնահատվեն նոր համակարգով
Վրաստանի պետական հաստատությունների աշխատակիցներն այլևս թեստավորում չեն անցնի: Նրանց հմտությունների գնահատման համար կմտցվի գնահատման նոր համակարգ, հայտնում է GHN-ը:
Համապատասխան փոփոխություններն արվել են «Հանրային ծառայության մասին» օրենքում:
Այսուհետ տվյալ գերատեսչության ղեկավարը տարեկան առնվազն մեկ անգամ պարտավորված կլինի գնահատման համակարգով արժանի գնահատական տալ աշխատակցի կարողություններին, որակավորմանը, հմտություններին:
Մինչ փոփոխությունները` պետհաստատությունների աշխատակիցները 3 տարին 1 անգամ պարտադիր թեստավորում էին անցնում:









