Էրդողանը գնել է «Համատեղ ցավ 1915. Հայեր և թուրքեր» գիրքը

13:35 • 20.04.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Trump Towers առևտրի կենտրոնի բացման արարողությանը և շրջել է խանութներով: Էրդողանը մտել է գրախանութներից մեկն ու մի քանի գիրք գնել: Նրա գնած գրքերի շարքում եղել է լրագրող Թահա Աքյոլի «Հայեր և թուրքեր, համատեղ ցավ» գիրքը:
 

Վարչապետը գնել է նաև նույն հեղինակի «Աթաթուրքի հեղափոխության օրենքը» , Այդըն Մենդերեսի հետ համատեղ հեղինակած «Իմ հայտ` Ադնան Մենդերես», լրագրողն Մեհմեդ Ալի Բիրանդի «Փետրվարի 28. Վերջին հեղաշրջում» գիրքն ու DVD-ն:
 

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, Էրդողանը չի մոռացել գնել է նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հեղինակած «Ռազմավարական խորություն» գիրքը: