Ֆրանսիայում այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է
Ֆրանսիայում նախագահի թեկնածուներն այսօր վերջին անգամ կփորձեն գրավել իրենց ընտրողներին: Քվեարկությունը կկայանա առաջիկա կիրակի օրը:
Հարցումների համաձայն` գլխավոր հավակնորդները երկուսն են` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, որոնց վարկանիշները հավասար են գնահատվում, թեև նշվում է, որ 2-րդ փուլում Օլանդը կարող է առավելություն ունենալ, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Սոցիոլոգները կանխատեսում են, որ մեկ այլ թեկնածու` Մարին Լե Պենը կարող է ստանալ ձայների մոտ 17%-ը, իսկ Ժան Լյուկ Մելանշոնը` 14-15%-ը:
Անհրաժեշտության դեպքում ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին:









