Գևորգ Բաբախանյանի «Իմ աղոթքը» կցուցադրվի Օմսկի արվեստի թանգարանում

14:15 • 20.04.12

Այսօր Ռուսաստանի Օմսկ քաղաքի Վրուբելի անվան արվեստների թանգարանում տեղի կունենա Գևորգ Բաբախանյանի «Իմ աղոթքը» ցուցահանդեսի բացման արարողությունը:
 

Հեղինակն իր ստեղծագործությունների մասին ասել է. «Իմ գեղանկարներում ցավ է արտահայտված: Իմ մանկությունն է թաքնված այդ նկարներում, որոնք ինձ օգնում են ապրել այսօր: Ես պաշտում եմ կյանքը, երբ դրան նայում եմ իմ մանկության պատուհանից: Իմ վրձնի ամեն հարվածն իմ աղոթքն է»:
 

Գևորգ Բաբախանյանի նկարները մեծ հաջողություն են ունեցել Իսրայելում, Հորդանանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Պաղեստինում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում:
 

«Իմ աղոթքը» ցուցահանդեսը կազմակերպվել է Մշակույթի նախարարության, թանգարանի, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միության» ջանքերով: