Գուցե մի տեղ հեռախոսն է եղել, մյուս կողմից զենքը. Հմայակ Հովհաննիսյան

13:58 • 20.04.12

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում, չի դիտել այն տեսանյութը, որտեղ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հագուստի տակից մի պահ երևում է նրա զենքը։ Սակայն Հովհաննիսյանը համոզված է, որ զենք կրելու իրավունքի դեպքում քաղաքական գործիչը կարող է նաև իր ապահովության համար այն կրել:
«Կարծում եմ, որ նախընտրական շրջանում հատկապես քաղաքական գործիչները, օգտվելով սահմանադրական իրավունքից, զենքով շրջելու իրավունք ունենալու պարագայում, կարող են պաշտպանվել հնարավոր վտանգներից, քանի որ նրանց կյանքն ամեն րոպե այս երկրում վտանգված է»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչ է կարծում Հմայակ Հովհաննիսյանը, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն է ստում, ասելով, թե դա զենք չէ և ընդամենը հեռախոս, թե՞ Վարդան Օսկանյանը, նկատելով, որ դա զենք է, նա ասաց. «Կարողա մի տեղ հեռախոսն է եղել մյուս կողմից զենքն է եղել: Հիմա Գագիկ Ծառուկյանը ինչ իմանա, որ կողմից են լուսանկարել»։


Հմայակ Հովհաննիսյան նաև հիշեցրեց, որ երջանկաահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էլ մշտապես զենք կրում և, ըստ նրա, պետք չէ, դրան մեծ նշանակություն տալ: