Ճապոնացին 1050 խոզապուխտից համբուրգեր է պատրաստել (տեսանյութ)

15:40 • 20.04.12

Burger King Japan արագ սնունդի ճապոնական ընկերությունը վերջերս մի մրցույթ է հայտարարել «Պատրաստիր քո սեփական համբուրգերը» նշանաբանով, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոսթ»-ը:

 

Ճապոնացի Միկի Կավասակին փորձել է յուրահատուկ ռեկորդի հեղինակ դառնալ, 1050 խոզապուխտով համբուրգեր պատրաստելով:

 

Տեսանյութում երևում է, որ Կավասակիի պատրաստած համբուրգերը մի քանի անգամ մեծ է բջջային հեռախոսից: Երիտասարդը` ապացուցելու համար, որ այնքան էլ մեծ չէ իր հեղինակած ուտեստը, սկսել է ուտել այն:

Այդուհանդերձ, սնվելու ընաթացքում նրա մոտ սրտխառնոց է առաջացել և հասկանալի պատճառով նա լքել է սենյակը: