Իսրայելի արտգործնախարարն ապրիլի 23-ին կայցելի Ադրբեջան
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կայցելի Ադրբեջան: Նախարարը Բաքվում կլինի ապրիլի վերջին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` այցի նպատակը կլինի ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների ամրապնդումը: Հավանաբար այցը տեղի կունենա ապրիլի 23-ին:
Լիբերմանը կմասնակցի Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում Իսրայելի մշակույթի կենտրոնի բացման արարողությանը:
Այս տարի նշվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:









