Աշխարհի ամենատարեց տղամարդը նշում է 115 ամյակը (տեսանյութ)

10:18 • 20.04.12

Ճապոնիայի Կիոտո քաղաքի բնակիչ Ջիրեմոն Կիրուման նշել է իր 115-ամյա հոբելյանը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը

 

Կիրուման Միջազգային ծերունաբանության հետազոտական խմբի կողմից համարվել է աշխարհի ամենատարեց տղամարդը:

 

Նրա տանը հավաքվել են բազմաթիվ բարեկամներ, հարազատներ, լրագրողներ: Կիրուման նշել է, որ անչափ երջանիկ է ջերմ վերաբերմունքի համար:

 

Պարոն Կիմուրան ունի 14 թոռ, 25 ծոռ և 13 ծոռորդի:

 

«Ես միշտ նայում եմ երկինք, ահա թե ինչպիսին եմ ես»,- ասել է ճապոնացի ռեկորդակիրը: