Օլիգարխների խորհրդարան վերադառնալը զզվելի երևույթ է. Ռիչարդ Կիրակոսյան
Խորհրադարան վերադառնալու հայ օլիգարխների ցանկությունը, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, «զզվելի երևույթ է և մտահոգիչ հարց»:
«Անգլերենում սա կոչվում է «Ֆրանկենշտեյնի հրեշ»,– այսօր այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ օլիգարխները սպառնալիք են դարձել, ոչ միայն ժողովրդի, այլ հենց պետության համար, քանի որ քիչ հարկ են տալիս և բայց ամբողջ տնտեսությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում:
Նա նաև նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է օլիգարխը ժողովրդի հետ հանդիպելիս գնում զենքով` նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
«Երբ օլիգարխը հանդիպման է գնում զենքով, ի՞նչ կարող ենք ասել սրա մասին: Արդյո՞ք նա վախենում է ժողովրդից, թե՞ սա ցույց է տալիս թե ինչ գործիչ է նա»,- ասաց Կիրակոսյանը։









