Գոհար Մ.–ն իրանցի իր ընկերուհուն $9500–ի նյութական վնաս է պատճառել

10:20 • 20.04.12

Ապրիլի 19-ին՝ ժամը 17.30-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողովի թիվ 44/4 շենքի թիվ 16 բնակարանից գողություն է կատարվել:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1953 թ. ծնված Ալիռեզա Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ընկերուհին` 1978 թ. ծնված Գոհար Մ.-ն, գտնվելով իր վարձակալած Ն. Ստեփանյան փողովի 44/4 շենքի թիվ 16 բնակարանում, գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3.000 դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս և ճամպրուկ` պատճառելով ընդհանուր 9.350 դոլարի նյութական վնաս:

 

Նույն օրը, ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: