Սիրիայում սկսվել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը. Անանի խոսնակ

15:28 • 20.04.12

ՄԱԿ-ի յոթ դիտորդ արդեն Սիրիայում են, երկուսը՝ կժամանեն երկուշաբթի, իսկ 30-հոգանոց հաջորդ խումբը կգա մյուս շաբաթվա ընթացքում, ասել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խոսնակը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

 

Դիտորդների առաքելությունը կոչված է ամրապնդելու սիրիական կառավարության և ապստամբների միջև վերջերս ձեռք բերված, սակայն անկայուն հրադադարը: