Ռուսական Տիգդա գյուղը բոցերի մեջ է. այրվել է 46 բնակելի տուն
Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Տիգդա գյուղը բոցերի մեջ է հայտնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այրվել է 46 բնակելի տուն:
Հրշեջներին չի հաջողվում կրակը մարել, այն տարածվում է` բռնկելով նաև նավթամթերքներով տարողությունները: Քամու տարածմանը նպաստում է ուժեղ քամին: Նախնական տվյալներով` հրդեհի բռնկման պատճառը չոր խոտերն են:
«Անվտանգության նկատառումներից ելնելով` գյուղի էլեկտրաէներգիան անջատվել է: Մոտակա տների բնակիչները տարհանվում են»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ներկայացուցիչը:
Գյուղում կա 1.245 տուն:









