Թուրքիան և Կանադան ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել

12:53 • 20.04.12

Թուրքական պետական EÜAŞ  և կանադական Candu ընկերությունների միջև ստորագրվել է Թուրքիայում ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
 

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ ընթանում են տարբեր երկրների` այդ թվում Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
 

Թուրքիան և Չինաստանը համաձայնագիր էին ստորագրել` խաղաղ ճանապարհով ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ: Նման համաձայնագրեր ստորագրվել էին նաև Հարավային Կորեայի և Ռուսաստանի միջև: