2 ծիածան` մեկ կադրում. բրիտանացի լուսանկարչի հազվագյուտ կադրը

15:57 • 20.04.12

Բրիտանացի լուսանկարիչ 53-ամյա Էնդի Քեյլը Դեվոնի շրջանում աշխատելիս մի համայնապատկեր է լուսանկարել, որտեղ միանգամից 2 ծիածան է երևում, տեղեկացնում է «Միրոր» պարբերականը:

 

Քեյլի խոսքերով, ով իր գործունեության տարիներին հազարավոր լուանկարներ է արել, ինքը նման բան առաջին անգամ է տեսնում:

 

Մասնագետների կարծիքով` կրկնակի ծիածանն առաջանում է 50-ից 53 աստիճան անկյան տակ, անձրևի կաթիլներում արևի լույսի կրկնակի արտացոլումից: