Թայսոնի ազատազրկման տարիներին բանտի աշխատակցուհին հղիացել է նրանից

13:26 • 20.04.12

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պատմել է, որ բանտում գտնվելու տարիներին բանտի աշխատակցուհին հղիացել է իրենից, հայտնում է ESPN հեռուստաալիքը:

 

«Այո, բանտում նման բաներ պատահում են: Սակայն երեխան չի ծնվել»,- ասել է Թայսոնը` պատասխանելով այն հարցին, թե ինչի մասին նա չի հայտնել շաբաթ երեկոյան Լաս Վեգասում անցկացված իրեն նվիրված շոուի ընթացքում:

 

«Անվիճելի ճշմարտություն» կոչվող շոուն նվիրվել է մարզիկի կյանքին: Աշխարհի նախկին չեմպիոնը 2 ժամ տևած հաղորդման ընթացքում պատմել է իր կյանքի բազմաթիվ դրվագների մասին, մասնավորապես` մանկության տարիների մասին, որոնք անցել են առանց հոր, ընդամենը 16 տարեկանում մոր կորստի մասին, օրենքի ու թմրամիջոցների հետ ունեցած խնդիրների մասին:

 

1986թ.-ին 20-ամյա Թայսոնը դարձավ բռնցքամարտի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ ծանրքաշային չեմպիոնը: 1997-ին տեղի է ունեցել նրա հանրահայտ մենամարտն Էվանդեր Հոլիֆիլդի հետ, որի ժամանակ Թայսոնը կծել է մրցակցի ականջը:

 

Թայսոնը մի քանի անգամ տարբեր ժամկետներով դատապարտվել է, այդ թվում` նաև բռնաբարության համար:

 

Նա ամուսնացած է եղել 3 անգամ, ունի ութ երեխա: