Վիետնամում մարդկությանն անհայտ հիվանդություն է տարածվում
Վիետնամի իշխանությունները դիմել են Առողջության համաշխարհային կազմակերպությանը, երկրում տարածվող «առեղծվածային» հիվանդությունը բացահայտելու խնդրանքով: Այն արդեն խլել է 19 մարդու կյանք և ևս 171-ը վարակված են, հաղորդում է Associated Press-ը:
Հիվանդության հիմնական ախտանիշներն են ձեռքերի և ոտքերի վրա առաջացող ցանը, բարձր ջերմությունն, ախորժակի կորուստը:
Ներկայումս այս ախտանիշներով հոսպիտալացված է 100 մարդ, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ավելի մեղմ ախտանիշներով հիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:
Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է անցյալ տարի:









