«ԿամԱԶ-5320»–ը բախվել է «ՎԱԶ-21213» –ին, կա 3 վիրավոր
11:09 • 20.04.12
Ապրիլի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։
Placeholder









