Աֆղանստանում ԱՄՆ կոնգրեսականին մերժել են մուտքի վիզա տրամադրել
Աֆղանստանը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ամերիկյան սենատոր Դանա Ռորաբախերին, պատճառաբանելով, որ կոնգրեսականի գործողությունները կարող են սպառնալ երկրի միասնականությանը:
Ռորաբախերը, ով գլխավորում է Կոնգրեսի արտաքին հարցերի կոմիտեն, պետք է Դուբայից Քաբուլ մեկներ ապրիլի 20-ին, սակայն նրան տեղեկացրել են, որ աֆղանական կողմը հրաժարվում է նրան ընդունել:
Սենատորը, ավելի վաղ, բազմիցս քննադատել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային և քաբուլյան վարչակարգի ապակենտրոնացման կոչ է արել:









