Հայտնի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ կունենա Երևանում

15:43 • 23.04.12

ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:


Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինի (ԱՄՆ- IMG Artists, Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation–ի կրկնակի մրցանակակիր) մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը։

Համերգը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 19:00-ին։ Ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Նախերգանք (Դոն Ժուան) օպերայից, Դաշնամուրի կոնցերտ թիվ 21 (մենակատարն է Սիմոնե Դիներսթին, դաշնամուր), Միխայիլ Կոկժաևի «Նահատակներին...» ստեծագործությունը. նշենք, որ այս ստեղծագործությունը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի՝ Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):