Ռուսաստանի Արմավիր քաղաքում 1 հայ է սպանվել, ևս 4-ը վիրավորվել են
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում երեկ գիշերը հանցագործների բացած կրակահերթի հետևանքով 1 հայ է զոհվել ևս 4-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Ոստիկանության աշխատակիցների տեղեկացմամբ` զոհվածի ինքնությունն արդեն հայտնի է` նա 26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է:
«2 անծանոթ տղամարդ ներխուժելով քաղաքի սրճարաններից մեկը կրակ են բացել Հովհաննեսի և այնտեղ նստած այլ տղամարդկանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
Կրասնոդարի մարզի հետաքննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Հանցագործների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 3-ի վիճակը բժիշկները բավարար են գնահատել:









