ՌԴ-ի Արմավիր քաղաքում սրճարանում տեղի ունեցած միջադեպից տուժածների անունները հայտնի են

21:59 • 23.04.12

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում երեկ գիշերը երկու անհայտ անձանց կողմից բացած կրակահերթի հետևանքով 1 հայ է զոհվել, ևս 4-ը հրազենային վնասվածքներով, ծանր վիճակում հիվանդանոցում են, տեղեկացնում է «Life News»-ը:

«2 անծանոթ տղամարդ, ներխուժելով Արմավիր քաղաքի «Խորովածանոց համար 1» սրճարան, կրակ են բացել այնտեղ հանգստացող տղամարդկանց ուղղությամբ, կրակելով նվազագույնը 11 անգամ և փախուստի են դիմել»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:


Զոհվածը 26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է:


Տուժածներն են.


1. Սահակյանց Ա. Ս.
2. Միրզոյանց Ա.Գ.
3. Հարությունով Ա.Վ.
4. Ասլանյանց Ա.Ա.


Նախնական տվյաներով, այցելուներին գնդակահարողները Կրասնոդարի երկրամասի Օտրադնայան գյուղի բնակիչներ են, ում սրճարանի այցելուներից մեկը գումար է պարտք եղել:

«Չորս տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ազդրային արտերիայի վերք և արյան մեծ կորուստ: Մյուս երեքի վիճակը ծանր է բայց կայուն: Նրանցից մեկը գլխի հրազենային վերք է ստավել, մյուսին գնդակը ծնոտն է խոցել, երրորդին` կրծքավանդակը», հայտնել են հիվանդանոցում:

Կրասնոդարի մարզի հետաքննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Հանցագործների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: