Այս փուլում որևէ մեկնաբանություն անելն ավելորդ է. Արմեն Աշոտյան

18:36 • 23.04.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին իր պաշտոնից հեռացնելու կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է գրել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը և քննադատել Արմեն Աշոտյանի որոշումը:


Այսօր ԿԳՆ-ում «Վերջին զանգ» երգի շնորհանդեսին նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է սա իր կարծիքով նշանակում, որին ի պատասխան Աշոտյանն ասաց, որ այս փուլում որևէ մեկնաբանություն անելն ավելորդ է։
«Ինքներս իրավական ճանապարհն ենք բռնել և ակնկալում ենք իրավական լուծումներ: Կազմակերպված տարաբնույթ միջամտությունները օրենքի դաշտում կարգավորվող խնդրի նկատմամբ չեմ համարում, որ արդյունավետ են ու ճիշտ»,-ասաց նա:


Նախարարը նաև ավելացրեց, որ իրենք իրենց իրավական փաստարկները կարող են ներկայացնել դատարան: «Հրապարակային դաշտում ես իմ ամբողջ ասելիքն ասեցի ուսանողների հետ վերջին հանդիպման ժամանակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են Վ. . Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները: