Ադրբեջանը Շվեյցարիայում միանգամից երկու դեսպան կունենա

22:27 • 23.04.12

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի Շվեյցարիայի Կոնֆեդերացիայում երկիրը միաժամանակ երկու դեսպան է ունենալու, հաղորդում է 1news.az պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ իսկապես Շվեյցարիայում կաշխատեն Ադրբեջանի 2 դեսպաններ: Նրանցից մեկը կլինի Շվեյցարիական Կոնֆեդերացիայի դեսպանը` նստավայրը Բերն: Երկրորդ դեսպանը կլինի Ադրբեջանի ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը` նստավայրը Ժնև:


Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել Շվեյցարիական Կոնֆեդերացիայի ներկայիս դեսպանի հետկանչման և նոր արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման մասին: