Այսօր Գրքի ու հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է
Այսօր Գրքի ու հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է: Ապրիլյան այս օրն ընտրվել է ոչ պատահական. 1616 թ.-ի ապրիլի 23-ին են մահացել Սերվանտեսը, Շեքսպիրը, Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Այս օրն են ծնվել կամ մահացել նաև Վլադիմիր Նաբոկովը, Մորիս Դրյուոնը, Ջ. Պլան ու Մանուել Մեխիա Վալյեխոն:
Այս տարի այն նվիրված է թարգմանչությանը, և կրկին` ոչ պատահական: 2012թ.-ին լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Index Translationum թարգմանությունների ռեեստրի 80-ամյակը: Այս յուրատիպ բազայի տվյալների համաձայն` աշխարհում ամենաթարգմանվող հեղինակներն են Ագաթա Քրիսթին, Ժյուլ Վերնը և Ուիլյամ Շեքսպիրը: Իսկ թարգմանությունները կատարվում են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից և ռուսերենից:
Այսօրվա դրությամբ` այս ռեեստրում հաշվվում է ավելի քան 2 մլն ձայնագրություն` աշխարհի 148 երկրների 500.000 հեղինակի և 78.000 հրատարակչի մասին:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը փոխանցեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը Երևանին: Այս առիթով Մշակույթի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի կենտրոնական վայրերում անցկացվեցին բազմապիսի մշակութային միջոցառումներ:










