Չինաստանը շարունակում է աջակցել Հյուսիսային Կորեային
Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն հաստատել է Չինսատանի և Հյուսիսային Կորեայի միջև սերտ հարաբերությունների առկայությունը՝ չնայած ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման հետ կապված միջազգային վրդովմունքին, հաղորդում է BBC գործակալությունը:
Հու Ձինթաոն բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի նոր առաջնորդ Կիմ Յոն Ընի դերը և հայտարարել է, որ երկու սոցիալիստական երկրները պետք է շարունակեն խաղաղության համար պայքարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ րոպեների ընթացքում իր հակառակորդներին կարող է մոխրի վերածել:









