Իրանում նավթային ոլորտի ինտերնետն անջատվել է
Իրանի իշխանությունները ստիպված են եղել կասեցնել երկրի նավթի նախարարության և ոլորտի մի շարք ընկերությունների ինտերնետային հասանելիությունը անհայտ համակարգչային վիրուսի հարձակումից հետո, հայտնում է իրանական Mehr գործակալությանը:
Թեև վիրուսը հայտնաբերվել է մինչ այն կհասցներ վնասել կարևոր համակարգչային ծրագրերը, այդուհանդերձ դրան հաջողվել է որոշ ժամանակով խափանել է ինտերնետային կապը:
Իրանի համոզմամբ տվյալ կիբերհարձակումը տեղի է ունեցել Իսրայելի և Արևմուտքի հետ մղվող «տեխնոլոգիական պատերազմի» շրջանակներում:









