Ազատագրվել են նախորդ տարի ծովահենների կողմից գերեվարված իտալական նավի 18 նավաստիները

22:18 • 23.04.12

Այսօր ծովահենների գերությունից ազատ են արձակվել նախորդ տարի դեկտեմբերին գերեվարված իտալական նավի 18 նավաստիները, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով Իտալիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարությանը:


Իտալական «Էնրիկո Իվոլի» լցանավը Հնդկական օվկիանոսի Ադենյան ծոցում` Օմանի ափերի մոտ, 2011թ. դեկտեմբերի 27-ին հարձակման էր ենթարկվել ծովահենների կողմից և գերեվարվել: Նավի անձնակազմը բաղկացած էր 18 մարդուց` 6 իտալացի, 5 ուկրանացի և 7 հնդիկ: