Աֆրոամերիկացին` լրագրողին հրելով, խափանել է ուղիղ եթերը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Ջասթին Մուր անվամբ 20-ամյա մի երիտասարդի` WMBF հեռուստաալիքի ուղիղ եթերը խափանելու համար, հայտնում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, սակայն լրատվամիջոցներում այս մասին խոսվում է միայն այսօր:
WMBF-ի լրագրող Էշլի Թեյլորն ուղիղ եթերում պատրաստվում էր ներկայացնել Միրթլ Բիչ թաղամասում հանցագործությունների աճի մասին պատրաստած իր ռեպորտաժը, երբ նկատել է, որ 4-5 երիտասարդ մոտենում են նկարահանող խմբին: Երբ սկսել է խոսել, նրանցից մեկը նրան հրել է, վերցրել բարձրախոսն ու բղավել. «Ես այն նեգրն եմ»:
Կատարվածից անմիջապես հետո, լրագրողուհին կրկին եթեր է դուրս եկել` այս միջադեպն օգտագործելով որպես հանցագործությունների աճի ևս մեկ ապացույց:
Եթերից հետո, լրագրողները տեսագրությունը հանձնել են ոստիկանությանը: Մուրը ձերբակալվել է հենց այդ երեկոյան ու հաջորդ օրն ազատ արձակվել 1.356 դոլար տուգանքի դիմաց:









