Քենիայում ահաբեկչություններ են սպասվում. զգուշացնում են ամերիկացի դիվանագետները
Քենիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես է եկել երկրում սպասվող ահաբեկչությունների նախազգուշացման մասին հայտարարությամբ, հայտնում է lenta.ru-ն:
Ամերիկացի դիվանագետների համաձայն` թիրախ են հյուրանոցներն ու կարևորագույն կառավարական շենքերը: Սակայն, թե կոնկրետ երբ են դրանք ծրագրված, դիվանագետներին հայտնի չէ: Դեսպանատնից հայտնում են, որ հանցագործությունները գտնվում են նախապատրաստման վերջին փուլում:
Քենիայում վերջին ժամանակներում տեղի է ունեցել մի քանի ահաբեկչություն: Սա պայմանավորված է նախորդ տարվա հոկտեմբերին Քենիայի իշխանությունների որոշմամբ, որով զինվորականներ ուղարկվեցին Սոմալիի հարավ` պայքարելու «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող «Ալ Շաբաաբ» իսլամիստական շարժման գրոհայինների դեմ, հայտնում է «Ֆրանս պրես»-ը: Նրանց վերագրված վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, քենիական Մոմբասա խոշորագույն նավահանգստում, որի ժամանակ զոհվեց 1 մարդ, ևս 18-ը վիրավորվեցին:
Քենիայի իշխանությունների նման որոշումից հետո, իսլամիստները սպառնացել էին հարձակումներով, ինչից հետո, իրավապահներն ուժեղացրել են կառավարական շենքերի ու առևտրային կենտրոնների անվտանգությունը:









