Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ՝ Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագրին

18:46 • 23.04.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրել Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիր Գևորգ Գազանճյանին՝
Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար, այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարությունից։

 

«Արմենիա» օրաթերթը Հարավային Ամերիկայի հայկական առաջին օրաթերթն է: Անցած տարի լրացավ թերթի 80-ամյակը:

Նախարարի հե հանդիպմանը ներկա են եղել նաև «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագիր Դիանա Տեր Կարապետյանին, «Ինտեգրասիոն Արմենիա» ռադիոժամի տնօրեն Օսկար Լոլոմճյանին և «Համազգային հայ կրթական և մշակութային միության» Հարավային Ամերիկայի շրջանային վարչության քարտուղար Էդգարդո Գևորգյանին:

 

Ողջունելով հյուրերին` Հ. Հակոբյանն ընդգծել է հայապահպանության գործում Սփյուռքի լրատվամիջոցների դերի կարևորությունը` անդրադառնալով Սփյուռքի լրատվամիջոցներին աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

 

Հ.Հակոբյանը ներկայացրել է նաև այս տարի մեկնարկող «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը: Անդրադառնալով Արգենտինայի հայ համայնքում մեծաթիվ խառնամուսնություններին` նախարար Հ.Հակոբյանը համայնքային կազմակերպություններին կոչ է արել առավել մեծ ուշադրություն դարձնել խառնամուսնական ընտանիքներում ծնված երեխաների կրթության, համայնքային կյանքում ակտիվ ներգրավելու հարցերին: