«Նուբարաշեն» ՔԿՀ–ի ցմահ դատապարտյալ է մահացել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն, որտեղ՝ ժամը 14:00-ի սահմաներում, մահացել է:
Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի՝ ցմահ դատապարտյալը, նախնական ախտորոշմամբ, մահացել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից:
Ռ. Մանուկյանը 31.03.2006թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։









