Ռուսաստանն «ամենառեսուրսային» երկիրն է

16:20 • 23.04.12

24/7 Wall St. ինտերնետ- ռեսուրսը կազմել է բնական օգտակար հանածոներով հարուստ երկրների վարկանշային աղյուսակը, որոնց «հարստությունները» գնահատվում են տասնյակ տրիլիոնավոր դոլարներ, հայտնում է ФИНАНСЫ bigmir.net-ը:

 

«Ամենառեսուրսային» երկրների առաջին հորիզոնականում է Ռուսաստանը` բնական ռեսուրսների 75.7 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ: Որին հաջորդում են ԱՄՆ-ը (45 տրլն), Սաուդյան Արաբիան (34.4), Կանադան (33.2), Իրանը (27.3), Չինաստանը (23), Բրազիլիան (21.8), Ավստրալիան (19.9), Իրաքը (15.9) և Վենեսուելան (14.3):


Առաջին տասնյակի 6 երկրներին են բաժին ընկնում աշխարհի նավթի ամենամեծ պաշարները: Դրանցից մի քանիսի` Սաուդյան Արաբիայի, Իրաքի ու Իրանի դեպքում նավթը ազգային բնական ռեսուրսների 85%-ն է, իսկ Քուվեյթի համար, որը զբաղեցնում է ցանկի 12-րդ հորիզոնականը, «սև ոսկին» միակ հումքն է:

 

Թոփ-10-ի 6 երկիր էլ համարվում են բնական գազի համաշխարհային մատակարարներ: Օրինակ` Ռուսաստանում ու Իրանում կենտրոնացած է «երկնագույն» վառելիքի համաշխարհային պաշարների 40%-ը: Ինչ վերաբերում է փայտանյութին, ապա եռյակում են Ռուսաստանը, Բրազիլիան ու Կանադան: