Նամակ ոստիկանապետին. Մաշտոցի շինությունների ապամոնտաժողներին կմինանա ևս 7 մարդ

17:50 • 23.04.12

Մաշտոցի պուրակում շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելով տաղավարների ապամոնտաժման աշխատանքներին ևս 7 քաղաքացիների միանալու մտադրության մասին:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
հայագետ Արմին Արթուրև, պատմաբան Ժոզեֆ Ավետիսյանը, Նունե Բրուտյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, գենետիկ Հասմիկ Հայրապետյանը, բիոլոգ-գենետիկ
Սուսաննա Միդյանը, համակարգային վերլուծող Գարեգին Չուգասզյանը:

Նախաձեռնող խումբը հայտնում է, որ ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։

«Հաշվի առնելով, որ Ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը. Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք.
1. ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար,
2. ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»,- ասված է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում։