4-ամյա տղան սպանել է հորը Playstation խաղային սարքը չգնելու պատճառով

16:50 • 23.04.12

Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում 4-ամյա մի տղա սպանել է հորը, քանի որ վերջին հրաժարվել է նրա համար գնել Playstation համակարգչային խաղը, գրում է Associated Press-ը:

 

Տեղական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ` տղան խնդրել է հորը գնել սարքը, սակայն հայրը չի ընդառաջել երեխայի ցանկությանը և փոքրիկը ձեռնունայն է տուն վերադարձել:

 

4-ամյա տղան հոր գլխին կրակել է երբ վերջինը հագուստը փոխելիս է եղել և ցած է դրել իրեն ամրացված ատրճանակը: