Ուիլյամն ու Հարին մարդասիրական գործունեության համար արժանացել են միջազգային մրցանակի

17:24 • 23.04.12

Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին արժանացել են միջազգային մրցանակի` «Քայլելով վիրավորների հետ», «Զինվորներ», «Օգնություն հերոսների համար» բարեգործական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության համար: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասվում է թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:


Մարդասիրական գործունեության համար Ատլանտյան խորհրդի մրցանակը Հարիին կհանձնվի մայիսի 7-ին, Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ:

 

Նախորդ տարի Հարին Աֆղանստանում վիրավորված 4 հաշմանդամ զինվորականների հետ միասին մասնակցել է դեպի Հյուսիսային բևեռ 320 կմ-ոց դահուկային արշավին: Այս բարեգործական ակցիայի նպատակն էր միջոցներ հանգանակել «Քայլելով վիրավորների հետ» հիմնադրամի համար, որոնք, ինչպես արքայազն է ասել, «կարող են արմատապես փոխել վիրավոր զինծառայողների կյանքը»: