Ամերիկացի մոդելները ուղղահայաց քայլել են շենքի վրայով (լուսանկարներ)

16:02 • 23.04.12

Մի խումբ ամերիկացի մոդելներ հագուստի ցուցադրության նպատակով բարձրացել են Բոսթոն 24 հարկանի հյուրանոցի տանիք ու այնտեղից պարանների օգնությամբ իջել են, տեղեկացնում է «Նյուզ Լայթ»-ը:

 

Զգեստների այս յուրօրինակ ցուցադրության հեղինակը Boston Rock Gym ակումբի մարզիկներն են, որոնք հագել են Մասաչուսեթսի «Արվեստի և ձևավորման» կենտրոնի ուսանողների պատրաստած հագուստը:

 

«Մենք ցանկանում էինք անել մի բան, որը կզարմացներ շատերին և մենք արեցինք դա»,- ասել է ակումբի ղեկավար Սիմոն Մեյսը: