Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առջև ավելի քան 5000 լիբանանահայեր կհավաքվեն

08:58 • 24.04.12

Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքիայի դեսպանատան առաջ ավելի լան 5000 լիբանաահայեր բողոքի ցույց կանցկացնեն, տեղեկացնում է dailystar.com.lb լիբանանյան կայքը։

 

Ցույցը կմեկնարկի Անթիլիասի հայկական եկեղեցուց, տեղական ժամանակով ժամը 9։30-ին։

 

Երեկոյան լիբանանահայերը նախատեսում են Թուրքիայի դեսպանատան առաջ այրել Թուրքական դրոշը։

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, լրատվամիջոցը նշում է, որ 1915-16թթ Օսմանյան Կայսրության կողմից իրականացված կոտորածի հետևանքով շուրջ 1.5 մլն հայ է զոհվել։ Մինչդեռ պաշտոնական Անկարան մինչ օրս պնդում է, որ 1-ին Համաշհարհային պատերազմի ժամանակ բախումների հետևանքով մոտ 500 հայ է զոհվել։